Մութը դառնում է փաթաթան լույսի
16.01.2024 | 14:02
Աղավնի, ագռավ,
ցրտահար երկինք,
ձյունե սավանը
պատանք է հույսի:
Երազանքի դին
ո՞վ է թաղելու,
մութը դառնում է
փաթաթան լույսի:
Հին ժամանակի
ճռռացող սայլը
նոր վիհի առաջ
կանգնել է կրկին,
կույր սայլապանը
մտրակ է փնտրում,
որ նոր վայէջքից
ձիերին փրկի:
Դժվար է արդեն
աչքակապ կրել,
ծիածանավոր
համարել հոգին:
Հազարափշուր
ապակի դարձավ,
դատարկ զնգոց է,
խաբկանքը մոգի:
Ճերմակը շուտով
դառնալու է ցեխ
արևափայլի
թեթև հպումից:
Սայլը գնում է
առանց կանոնի,
երանի մեկը
մխիթարի ինձ:
14 հունվարի, 2019 թ.
Հռիփսիմե Հովհաննիսյան
Մեկնաբանություններ
伄鈷氬叅鎹楀伄鈷氬厽鈷氬倵鍋撹剹鎷ц剻閳ユ鍋優鍏ゆ崡鍋叉崡鍐.偓姣伄鈷氬叅鎹楀伄鈷氬厽鈷氬倵鍋撹剹鎷ц剻閳ユ鍋/1746860068">